
Ֆուտբոլի աշխարհի առաջնության ողջ պատմության ընթացքում Բրազիլիայի հավաքանը կրեց ամենախոշոր պարտությունը: 1-7 հաշվով Բրազիլիան պարտվեց Գերմանիայի հավաքականին: Այսպիսով, Գերմանիան մտավ եզրափակիչ եւ կխաղա Արգենտինա-Հոլանդիա խաղի հաղթողի հետ: Գերմանիայի հարձակվող 36-ամյա Քլոզեն այս խաղում խփեց իր 16-րդ գոլը աշխարհի առաջնություններում եւ դարձավ բոլոր ժամանակների գլխավոր ռմբարկուն: Գերմանիայի ֆուտբոլի ազգային հավաքականի կիսապաշտպան Տոնի Կրոոսն էլ ճանաչվել է Բրազիլիայի ընտրանու հետ աշխարհի 2014 թ. առաջնության կիսաեզրափակիչ հանդիպման լավագույն խաղացող: Այս մասին հաղորդում է ՖԻՖԱ-ի պաշտոնական կայքը: Բրազիլիան , ի դեպ, վերջին անգամ 6 գոլի տարբերությամբ պարտվել էր 1920 թվականին, Ուրուգվայի հավաքականին:
Բրազիլիա-Գերմանիա՝ 1-7
Գոլերը՝ Օսկար 90 — Մյուլեր 11, Կլոզե 23, Կրոս 24, Կրոս 26, Խեդիրա 29, Շյուրլե 69, Շյուրլե 79:




