Դպրություն

Արմաթ «Տեխնոճամբար»-ը՝ մասնագիտական կողմնորշման հնարավորություն․ «Դպրություն»

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը նախաձեռնել է նոր ֆորմատի ամառային ճամբար, որը համախմբում է «Արմաթ» աշխատանոցների երիտասարդությանը, ամրապնդում է ՀՀ մարզերում ապրող երեխաների միջև կապը և հետագա համագործակցությունը, հանդիսանում է ինժեներական, ծրագրավորման և ռոբոտաշինության նախնական գիտելիքների ու հմտությունների ձևավորման յուրօրինակ հարթակ:                         

«Արմաթ «Տեխնոճամբար»-ը արդեն 10 տարի կազմակերպվում է։ Ամեն տարի ամռանը, տվյալ տարում նոր բացված «Արմաթ»-ի սաները հնարավորություն են ունենում միավորվելու մեկ վայրում և ճամբարային օրերի ընթացքում ևս միասին սովորում են, պատրաստվում են մրցույթների, ընդհանուր ժամանց են ունենում։ Այս տարվա ճամբարը կազմակերպվեց Դիլիջանում՝ Մոնթե Մելքոնյանի անվան ռազմամարզական վարժարանում և Հայաստանի մարզերից10-14 տարեկան երեխաները եկել էին միասին պատրաստվելու այդ օրերի համար նախատեսված մրցույթներին։ Սա նպատակ ունի նրանց մեկ համայնքի մեջ հավաքելու և իրականացնելու տարբեր նպատակներ»,–ասում է Առաջատար Տեխնոլոգիաների Ձեռնարկությունների Միության (ԱՏՁՄ)-ի նախագծերի համակարգող Մայա Շահումյանը։

«Սա հիանալի հնարավորություն է մասնագիտական կողմնորոշման, ինչպես նաև «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցը հնարավորություն է տալիս երեխաներին՝ օգտագործողից դառնալ ստեղծող»,– ասում է «Արմաթ» ճարտարագիտական աշխատանոցի խմբավար Մարիա Արշակյանը։

Կարդացեք նաև

Back to top button