ԿարևորՄիջազգային

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Fars-ի հրապարակումը Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին

Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքել է Fars գործակալության հրապարակումը Իսլամական Հանրապետության նախագահ Էբրահիմ Ռաիսիի ուղղաթիռի կործանման պատճառների մասին։

Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերի գլխավոր շտաբի կապի կենտրոնը, արձագանքելով «անվտանգության իրազեկ աղբյուրից» մեջբերված լրատվական գործակալության հայտարարությանը, հայտարարել է, որ այն, ինչ նշված է զեկույցում, խեղաթյուրված է և կեղծ, հայտնում է իրանական Mehr գործակարությունը։

Fars գործակալությունը՝ հղում անելով Իրանի հետախուզական ծառայությունների աղբյուրին, գրել էր, որ հետախուզական ծառայություններն ավարտել են մանրամասն հետաքննությունը, վստահություն կա, որ տեղի ունեցածը դժբախտ պատահար է։ Ուղղաթիռը չի կարողացել հավաքել անհրաժեշտ բարձրություն և վատ տեսանելիության պատճառով բախվել է սարին: Դա տեղի է ունեցել ուղղաթիռում ուղևորների թույլատրելի թվի գերազանցման պատճառով: 

Գործակալությունը նշել էր նաև, որ գործի քննության ընթացքում հարցաքննվել է 30 հազար մարդ։ Ոչինչ չի վկայում մարդկային գործոնի առկայության մասին։

Մայիսի 19-ին Ռայիսիին տեղափոխող ուղղաթիռը վթարի ենթարկվեց։ Իրանի նախագահ Ռայիսիից և արտաքին գործերի նախարար Աբդոլլահիանից բացի, ուղղաթիռում էին նաև Արևելյան Ատրպատականի նահանգապետ Մալեք Ռահմատին և Թավրիզ քաղաքի ուրբաթօրյա իմամ Մոհամմադ Ալի Ալե Հաշեմը։ Վթարի հետևանքով օդանավում գտնվող որևէ ուղևորի չի հաջողվել փրկվել:

Կարդացեք նաև

Back to top button