Դպրություն

Մանկավարժության ժամանակակից պահանջները Սփյուռքում․ «Դպրություն»

Տեղի ունեցավ Համահայկական 11-րդ կրթական խորհրդաժողովը, որին մասնակցում են 15 երկրի շուրջ 100 պատվիրակներ:

Սփյուռքից պատվիրակները ներկայացնում են իրենց համայնքներում կրթության կազմակերպման գործի ներկայիս վիճակը, ձեռքբերումները, մեթոդական նորարարությունները, մանկավարժության արդի խնդիրներն ու պահանջները։ Սփյուռքի հետ երկխոսության բոլոր հարթակներում անչափ կարևոր են սփյուռքի ներկայացուցիչների կարծիքները։

«Ես նաև գրաֆիկ դիզայներ եմ և փորձում եմ իմ աշակերտներին արդի միջոցներով նաև դասավանդել, սովորեցնել հայերենը։ Իմ աշակերտներն ունեն տեխնոլոգիայի հատուկ ժամեր, որի ժամանակ սովորում են հայերեն գրաշարություն, սովորում են և՛ արևելահայերենը, և՛ արևմտահայերենը, իսկ որպես Մխիթարյան վարժարանի սան՝ նաև գրաբարը։ Մխիթարյան վարժարանը հետևում է նաև կրթության ֆինլանդական մոդելին», – ասում է Բեյրութի Մխիթարյան միաբանության Մխիթարյան հայրերի վարժարանի հայագիտական առարկաների ուսուցչուհի Նազելի Աբայանը։

Լալա Սողոմոնյան, Նազելի Աբայան

«Ցավոք սրտի դպրոցները բացվում են, բայց մասնագետներ չեն գտնում և մաթեմատիկայի կամ անգլերեն լեզվի ուսուցչին են առաջարկում դասավանդել հայերեն։ Գիրքը բացիր, տառերը սովորեցրու և անցիր առաջ», – մտահոգված ասում է Մոսկվայում գործող կիրակնօրյա դպրոցի հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Լալա Սողոմոնյանը։

Back to top button