ԿարևորՀասարակություն

Երթևեկության փոփոխություն` Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհին

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից հայտնում են, որ Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս (Մ-3) (Ռուսաստանի Դաշնության սահման) միջազգային նշանակության ավտոճանապարհի կմ132-կմ135 հատվածում գտնվող Դևդորակ թունելում կանխարգելիչ աշխատանքներ իրականացնելու նպատակով, այսօր` օգոստոսի 17-ին, ժամը 10:00-19:00 ընկած հատվածում սահմանափակվելու է բոլոր տեսակի ավտոտրանսպորտային միջոցների երթևեկությունը։

Թունելի փակման ընթացքում, երթևեկությունը կկազմակերպվի ներպետական նշանակության Դևդորակ թունելի շրջանցային ճանապարհով (Ն-205)։

Երթևեկության փոփոխությունը կիրականացվի պարեկային ոստիկանության համակարգմամբ և վերահսկողությամբ։

Կարդացեք նաև

Back to top button