
Աննա Մարտիկյան
«Ռադիոլուր»
Գյումրիի Վարդանանց հրապարակում մեծ շուքով տոնել են Հովհաննես Շիրազի ծննդյան 100, Մհեր Մկրտչյանի 84 ամյակները, Գյումրին ԱՊՀ մշակութային մայրաքաղաք հռչակման մեկ տարին ու ՀՀ Սահմանադրության օրը: Տոնական համերգին ներկա էին ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը, Շիրակի մարզպետ Ֆելիքս Ցոլակյանը, Գյումիի քաղաքապետ Սամվել Բալասանյանը, Հովհաննես Շիրազի զավակները և շատ այլ հայտնի ու սիրված մշակութային գործիչներ ու հյուրեր։




