33-րդ ամառային Օլիմպիական խաղերը Հայաստանի օլիմպիական թիմի համար ավարտված են: Ինչպես հայտնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, Հայաստանի պատվիրակությունն արժանացել է 4 մեդալի:
Օգոստոսի 4-ին Հայաստանի առաջին մեդալը նվաճեց մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ դառնալով արծաթե մեդալակիր։
Օգոստոսի 7-ին հունահռոմեական ոճի ըմբիշ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) Օլիմպիական խաղերի մրցապայքարի եզրափակչում պարտվեց իրանցի մարզիկ Մոհամադհադի Սարավիին` դառնալով փոխչեմպիոն։
Օգոստոսի 7-ին 77 կգ քաշային հունահռոմեական ոճի ըմբիշ Մալխաս Ամոյանը 6։5 հաշվով հաղթեց Ուզբեկստանը ներկայացնող Արամ Վարդանյանին և նվաճեց բրոնզե մեդալ։
Օգոստոսի 10-ին պայքարի մեջ մտած գերծանր քաշային ծանրորդ Վարազդատ Լալայանն արժանացավ արծաթե մեդալի։