Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում 33-րդ ամառային Օլիմպիական խաղերում ավարտվել է ծանրամարտի օլիմպիական մրցաշարի +102 կգ քաշայինների պայքարը, որտեղ Վարազդատ Լալայանը դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Նա երկամարտում գրանցեց 467 կգ (215+252) արդյունք։
Բահրեյնը ներկայացնող Ռիոյի Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն Գոռ Մինասյանը երկամարտում գրանցեց 461 կգ (216+245) և նվաճեց բրոնզե մեդալ։ Լաշա Տալախաձեն դարձավ Օլիմպիական խաղերի եռակի չեմպիոն 470 կգ-ով։