Հունահռոմեական ոճի ըմբշամարտի Հայաստանի հավաքականի անդամ Արթուր Ալեքսանյանը (97 կգ) դարձավ Օլիմպիական խաղերի փոխչեմպիոն։ Նրա մրցակիցն էր Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, աշխարհի ու Ասիայի չեմպիոն, Ասիական խաղերի հաղթող, իրանցի Մոհամադհադի Սարավին։
Արթուր Ալեքսանյանը նվաճեց իր երկրորդ օլիմպիական արծաթե մեդալը։ Նա 2012 թ. Լոնդոնում գրավել է երրորդ տեղն ու արժանացել բրոնզե մեդալի, 2016 թ. Ռիո դե Ժանեյրոյում հաղթել է բոլոր մրցակիցներին ու դարձել օլիմպիական չեմպիոն, իսկ Տոկիոյի Օլիմպիական խաղերում հասել է եզրափակիչ և պարտվել Ռուսաստանի ներկայացուցիչ Մուսա Եվլոևին` նվաճելով արծաթե մեդալը։ Ալեքսանյանը նաև աշխարհի քառակի ու Եվրոպայի 7-ակի չեմպիոն, Եվրոպական խաղերի հաղթող է։