ԿարևորՀասարակություն

Գորիսի Գետափնյա թաղամասի որոշ բնակիչներ նոր մարզահրապարակը վերածել են աղբանոցի

Գորիսի համայնքապետարանը Գետափնյա թաղամասի նորակառույց մարզահրապարակի տարածքում ստեղծված իրավիճակն անընդունելի է համարում: Համայնքապետարանի ֆեյսբուքյան էջում, որտեղ նաև լուսանկարներ են հրապարակված, նշվում է, որ թաղամասի որոշ բնակիչներ յուրաքանչյուր օր այս հասարակական վայրը վերածում են իսկական աղբավայրի:

«Գորիսի կոմունալ ծառայության աշխատակիցների ջանքերը զուր են անցնում: Նրանք բազմիցս մաքրում են տարածքը, սակայն իրավիճակը չի բարելավվում: Նախ՝ որոշ մեծահասակներ, իրենց տների կենցաղային աղբով լցնում են փոքր աղբամանները՝ փոխանակ դրանք տեղափոխեն հատուկ այդ նպատակով նախատեսված մեծ աղբամաններ: Այնուհետև՝ երեխաները, հետևելով մեծահասակների վատ օրինակին, շարունակում են աղտոտել տարածքը՝ գետնին թափելով քաղցրավենիքի տուփեր, արևածաղկի սերմեր և այլ աղբ:

Ծնողները պետք է գիտակցեն իրենց պատասխանատվությունը և սովորեցնեն երեխաներին հասարակական տարածքները պահպանել և մաքրուր պահել: Գորիսի համայնքապետարանը միջոցներ է ծախսում, բարելավում միջավայրը, սակայն պետք է բնակիչները հոգատար լինեն և պահպանեն կատարված աշխատանքը», — նշված է հաղորդագրության մեջ։

Back to top button