
ՀՀ պաշտպանության նախարարությունը խորհրդատվական աջակցություն է ստանում ԱՄՆ-ից։ Նախարարությունը մեկնաբանել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյայի հայտարարությունն այն մասին, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։ Տեղեկությունը հայտնում է «Արմենպրեսը»։
«ՀՀ զինված ուժերի բարեփոխումների շրջանակում Հայաստանի պաշտպանության նախարարությունն ԱՄՆ-ից և միջազգային այլ գործընկերներից ստացել և ստանում է խորհրդատվական աջակցություն, որը կարող է կրել կարճաժամկետ կամ երկարաժամկետ բնույթ»,–գրում է «Արմենպրեսը»։
ՀՀ պաշտպանության նախարարությունը թեմայի վերաբերյալ այլ մանրամասներ չի հայտնել՝ նշելով, որ ամերիկյան կողմն արդեն իսկ հանդես է եկել համապատասխան պարզաբանումներով։
ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ուզրա Զեյան հուլիսի 18-ին հայտարարել էր, որ ամերիկյան բանակի ներկայացուցիչը կաշխատի Հայաստանի պաշտպանության նախարարությունում։




