ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Երևանի նոր ծառերը՝ նոր փորձություն քաղաքի, քաղաքապետարանի ու քաղաքաբնակների համար

«Եռացող» փողոցներ, գերտաքացում, հանրային առողջության խնդիրներ ու նույնիսկ մահացության աճ․ Երևանի ավագանու «Ազգային առաջընթաց» խմբակցության անդամ, «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՊՈԱԿ-ի տնօրենի նախկին տեղակալ Քրիստինա Վարդանյանը ծառերի փոխարինման ծրագրի մեկնարկից հետևողականորեն զգուշացնում է՝ Երևանի նորաբնակ ծառերը ոչ մի դրական փոփոխություն քաղաքի ու քաղաքի մադկանց համար չեն բերելու։

«Մենք վերացնում ենք ստվերային ծածկը, և բերում ենք նրան, որ կարծր մակերեսները՝ ասֆալտը, բետոնը, շենքի ֆասադները, գերտաքանում են և առաջացնում են ջերմային գազեր, որոնց դեմ պայքաում է ամբողջ աշխարհը, և սա հիվանդացության և բնակչության մահացության ցուցանիշների հետ ուղիղ կապ ունեցող երևույթ է, ինչպես նաև՝ փողոցների կանաչապատումը և ծառերը հենց այնպես չեն, սրանք քաղաքի էկոլոգիական կմախքի կառուցվածքի մեջ ունեն կարևորագույն դեր։ Դրանք օդափոխության միջանցքներ են, և օդափոխության միջանցքները հատելով՝ մենք փաստացի մոտակա տարինեին թողնեում ենք փողոցները առանց էդ ֆունկցիայի իրականացման, թողնում ենք եռացող փողոցներ, թողնում ենք ուլտրամանուշակագույն ճառագայթումների հետևանքով բակչության հիվանդացության առաջացում, նաև ջերմային սթրես»։

Մաշտոցի պուրակի 35 սոսիների չորանալը քաղաքապետարանը մի քանի տարբեր պատճառներով է բացատրել՝ ասում է Վարդանյանը։ Սկզբում հայտարարել է, թե անհայտ անձինք անհայտ հեղուկ են լցրել ծառերի բներին, ինչի հետևանքով էլ չորացել են, հետո ասել, թե սաստիկ շոգի հետևանք է։

«Անցավ մի քանի օր և պարզվեց, որ ամեն ինչ նորմալ է, ուղղակի շատ են եղել անձրևներ, և հիմա սնկային վարակ ա»։

Ու քանի որ ասածն ապացուցել է պետք, Վադանյանը շրջել է Երևանի փողոցներվ ու չափումներ արել։ Փողոցներում, որտեղ միայն փոխարինված նոր ծառեր են, մյուս փողոցների համեմատությամբ ջերմաստիճանն ավելի բարձր է, իսկ օդի հարաբերական խոնավությունը՝ ցածր։

«Ի վերջո պետք է հասկանանք, որ կանաչապատումը գեղազարդության մասին չէ, կանաչապատումը գործիք է, որը մեզ տալիս է բնությունը, որ այդպիսի արհեստական միջավայրը, ինչպիսին քաղաքն է, սաքել բնակչության համար բարեհարմար»։

Ավագանու անդամի խոսքով՝ ծառեը ոչ միայն թանկ են հանրային առողջության, այլև հարային ծախսերի տեսնկյունից։ Օրինակ՝ Սայաթ-Նովա փողոցի մեկ սոսին երևանցիների համար արժեցել է 155, Գրիգոր Լուսավորիչ եկեղեցու հարակից տարածքում վեջերս տնկած մեկ տույան՝ 214 հազար դրամ։ Քաղաքապետարանից աձագանքում են՝ փոխարինված ծառերը 90-100 տոկոսով կպել են և որևէ խնդիր չունեն, իսկ տույաների չորանալու հարցը պետք է լուծի ոչ թե քաղաքապետարանը, այլ այդ տարածքում շինաշխատանքներ իրականացնող «Ավետիսյան Շին մոնտաժ» ընկերությունը։

Քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյան․

«Միևնույնն ա, վերջնարդյունքում, երբ Երևանի քաղաքապետարանը գնա էդ տարածքն ընդունելու, աշխատանքերը ստուգելու և համոզվելու, որ ամեն ինչ պատշաճ ձևով է իրականացվել, բնականաբար տույաների մասին է տվյալ դեպքում, էն ինչ-որ նախագծային հաշվակով կա, 41 հատ տույանեը, որոնք առողջ են և համապատասխանում են չափորոշիչներին, փաստաթղթում կա, պիտի առնվազն ապահովվի, այսինքն՝ հիմա 30 թե 40 տույա է չորացված, շինարարը պիտի փոխի։

-Բայց դրա համար քաղաքապետարանը հավելյալ գումար չի՞ վճարի։

-Ոչ։ Որևէ գումար չի վճարի»։

Քաղաքապետարանը եկեղեցուն հարակից տարածքում բարեկարգման աշխատանքներ իրականացնելու համար հայտարարել է մրցույթ, հաղթող կազմակերպությունը ներկայացրած  նախագծով պարտավորվել է 41 տույա տեսակի ծառ տնկել տաածքում, մեկ ծառի արժեքը կազմել է 214 հազար 312 դրամ։

«Նախագծով էն, ինչ տրամադրվում է, Երևանի քաղաքապետարանը որպես էդպիսին լիազորություն չունի այս կամ այն ապրանքի գնի հետ կապված որևէ դիտարկում անել»։

Քաղաքապետարանի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ շինարարություն անող ընկերությունը հիմնավորել է՝ ծառեը չորացել են ոռոգման համակագի բացակայության պատճառով և պարտավորվել մինչև աշխատանքների ավարտը շտկել թերությունը։ Կոստանյանի փոխանցմամբ՝ քաղաքապետարանի վերահսկման վարչությունն ուսումնասիրում է, թե ինչու են ծառերը ձեռք բերվել առաջին հայացքից այդքան թանկ գնով։

Կարդացեք նաև

Back to top button