ԿարևորՄիջազգային

ՀԱՄԱՍ-ը Հանիեի սպանությունը համարում է ահաբեկչություն և Իրանի ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն

Թեհրանում պաղեստինյան ՀԱՄԱՍ շարժման քաղբյուրոյի ղեկավար Իսմայիլ Հանիեի սպանությունը ահաբեկչություն է և Իրանի ինքնիշխանության խախտում, ասվում է արմատական ​​շարժման հատուկ հայտարարության մեջ։

«Իրանական հողում ՀԱՄԱՍ-ի առաջնորդ Իսմայիլ Հանիեի սպանությունը բացարձակ ահաբեկչական գործողություն է, Իրանի Իսլամական Հանրապետության ինքնիշխանության նկատմամբ ոտնձգություն, լարվածության վտանգավոր աճ և պաղեստինցիների դեմ [Իսրայելի] հանցագործությունների ու ագրեսիայի շրջանակի ընդլայնում»,- ասված է արմատական ​​շարժման Telegram ալիքում հրապարակված տեքստում։

Back to top button