
Արտգործնախարար Արարատ Միրզոյանը հաջողություն է մաղթել Փարիզի Օլիմպիական խաղերում Հայաստանը ներկայացնող մարզիկներին:
«Հայաստանը Օլիմպիական խաղերում: Հաջողություն ենք մաղթում մեր բոլոր մարզիկներին Փարիզ 2024-ի մեկնարկին: Շնորհակալություն մեր ֆրանսիացի ընկերներին Օլիմպիական խաղերը կազմակերպելու և դրանք անմոռանալի դարձնելու ջանքերի համար»,- X-ի իր միկրոբլոգում գրել է նա՝ տեղադրելով բացման արարողությունից հատված:
🇦🇲 at @Olympics!
— Ararat Mirzoyan (@AraratMirzoyan) July 26, 2024
Best of luck to all of our athletes as #Paris2024 kicks off. #TeamArmenia
Thanks to our French friends for hosting the games & efforts to make them fabulous. @steph_sejourne pic.twitter.com/T5udTpmBmN




