ԿարևորՔաղաքական

Հայաստանում Իրանի դեսպանը հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը

Հայաստանում Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանՄեհդի Սոբհանին հերքում է Իրանի և Հայաստանի միջև ռազմական պայմանագրի մասին լուրը, այս մասին գրառում կա ՀՀ-ում ԻԻՀ-ի դեսպանության X-ի էջում։

«Սոբհանին նման լուրերի տարածման աղբյուր է համարել ոչ հավաստի լրատվամիջոցները, որոնք նախկինում ևս տարածել են կեղծ տեղեկություններ և Իրանի Իսլամական Հանրապետության մասին չարամիտ վերլուծություններ:

Սոբհանիի գնահատմամբ նման լուրերի հրապարակման նպատակը Իրանի և տարածաշրջանի երկրների միջև բարեկամական հարաբերությունների զարգացման վրա ազդելն է: Նա ընդգծել է, որ Իրանի Իսլամական Հանրապետությունը աջակցում է կովկասյան տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատմանը, ինչպես նաև տնտեսական զարգացմանը»։

Iran International կայքը նախօրեին տեղեկություն էր տարածել, թե Հայաստանը և Իրանը շուրջ 500 միլիոն դոլարի ռազմատեխնիկական գործարք են կնքել:

Կարդացեք նաև

Back to top button