
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն ընդունել է «ԱՅ ԷՖ Ի ԷՍ» կազմակերպության հայաստանյան գրասենյակի տնօրեն Ժերոմ Լեյրոյին:
Քննարկվել են ընտրական գործընթացների բարեփոխումների, կուսակցությունների ֆինանսական թափանցիկության, կիբեռանվտանգության ոլորտում մասնագիտացած կառույցների կարողությունների զարգացման, քաղաքացիական կրթության վերաբերյալ հարցեր:

Հանդիպման ավարտին կողմերը հաստատել են իրենց պատրաստակամությունը` շարունակելու համատեղ աշխատանքն ընտրական համակարգի զարգացման և ժողովրդավարության խթանման ուղղությամբ։




