ԿարևորՔաղաքական

Ջոն Հեֆերն.«ԵԱՀԿ ՄԽ համանախագահները ջանասիրաբար աշխատում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ»

«ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ջանասիրաբար աշխատում են ղարաբաղյան հիմնախնդրի լուծման ուղիներ գտնելու ուղղությամբ»,- «Ամերիկայի ձայն» ռադիոկայանի հայկական ծառայության հետ հարցարզույցում ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Ջոն Հեֆերնը: Ըստ նրա` ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքին հանձնարարել են խթանել երկու կողմերին: «Ներկայումս շատ աննշան առաջընթաց կա բանակցություններում: Դեսպան Ուորլիքին հանձնարարել են խթանել Բաքվին ու Երևանին` ուղիներ որոնելու համար, ու նաև նրա համար, որպեսզի երկրները ավելի շատ շփվեն միմյանց հետ», — նշել է դեսպանը: Պատասխանելով Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք վաճառելու վերաբերյալ հարցին` դիվանագետն ընդգծել է, որ ինքն Ադրբեջանի դեսպանը չէ եւ չգիտի` ինչ են անում այդ երկրները: Սակայն, Հեֆերնը հիշեցրել է, որ բազմաթիվ հայտարարություններում համանախագահները կտրուկ քննադատել են ռազմական հռետորաբանությունը, սպառազինություն գնելը եւ սադրիչ գործողությունները:

Back to top button