Հասարակություն
Երկրաշարժ՝ Ադրբեջանում.այն զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարության սեյսմիկ պաշտպանության ազգային ծառայությունից hունիսի 29-ին` ժամը 21.56-ին, տեղեկություն է ստացվել, որ տեղական ժամանակով ժամը 21.26-ին Ադրբեջանի տարածքում՝ Զաքաթալա քաղաքից 15 կմ հարավ արևելք, տեղի է ունեցել 5 մագնիտուդով երկրաշարժ, որի ուժգնությունը էպիկենտրոնային գոտում կազմել է 7 բալ:
Ըստ ԱԻՆ կայքի՝Երկրաշարժի հիպոկենտրոնը գտնվում է 10 կմ խորության վրա:Երկրաշարժը զգացվել է Հայաստանի հյուսիսային շրջաններում և ԼՂՀ-ում՝ 2-3 բալ ուժգնությամբ: