ԿարևորՀասարակություն

Տերյանական օրեր՝ Գանձայում

Հուլիսի 21-ին հայ մեծանուն գրող Վահան Տերյանի ծննդավայրում` Վրաստանի Նինոծմինդա մունիցիպալիտետի Գանձա գյուղում տեղի է ունեցել մեծ բանաստեղծին նվիրված «Տերյանական օր» տոնակատարությունը, հայտնում են Վրաստանում Հայաստանի դեսպանությունից։

Միջոցառմանն իր խոսքում Վրաստանում ՀՀ դեսպան Աշոտ Սմբատյանը ողջունել է արդեն ավանդական դարձած տոնակատարության անցկացումը Վրաստանում` կարևորելով նմանատիպ նախաձեռնությունների նշանակությունը հայ-վրացական հասարակական և մշակութային կապերի ամրապնդման հարցում։

Տոնակատարությանը մասնակցել են նաև Վրաստանի Սամցխե-Ջավախեթի շրջանում Վրաստանի կառավարության ներկայացուցչի տեղակալ Դավիթ Վարդիաշվիլին, ՀՀ ԱԺ պատգամավոր Շիրակ Թորոսյանը, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանը, բազմաթիվ հյուրեր Հայաստանից և Վրաստանից։

Միջոցառման շրջանակներում հյուրերն այցելել են Գանձա գյուղում գտնվող Վահան Տերյանի տուն-թանգարանի ցուցասրահ, ներկա գտնվել Սուրբ Կարապետ եկեղեցում մատուցված պատարագին, որին հաջորդել է համերգային ծրագիրը։

Կարդացեք նաև

Back to top button