
Հիմնանորոգվում է Մ-8, Վանաձոր (Մ-6 հատման կետ)-Դիլիջան միջպետական նշանակության ավտոճանապարհի կմ40+000 — կմ42+000 հատվածը, հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամից։
Ճանապարհի երկարությունը 2կմ է։ Հիմնանորոգվող ճանապարհն անցնում է Դիլիջան քաղաքով։
«Շինարարն այս պահին տեղադրում է եզրաքարեր‚ կառուցում մայթեր, կատարվում է առկա ծածկի հեռացում։ Ֆինանսավորումը կատարվում է ՀՀ պետբյուջեից»,-նշված է հաղորդագրության մեջ։




