ԿարևորՍպորտ

Գյումրիում մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը

Գյումրիում այսօր մեկնարկել է Ֆիզիկական սահմանափակ հնարավորություններ ունեցող անձանց շախմատի աշխարհի 23-րդ անհատական առաջնությունը, որին ներկա են գտնվել Շիրակի մարզպետի տեղակալ Աննա Մարտիկյանը, շախմատի համաշխարհային օլիմպիադայի հաղթող, գրոսմայստեր Սմբատ Լպուտյանը, մարզային ու քաղաքային իշխանության ներկայացուցիչներ, հյուրեր, ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Շիրակի մարզպետ Մուշեղ Մուրադյանը։

Նա նշել է, որ իր անունից Աննա Մարտիկյանը ողջունել է ներկաներին, բարի երթ և հաջող ընթացք մաղթել առաջնությանը․ «Շուրջ 2000 տարի առաջ Հնդկաստանում շախմատը ձևավորվեց՝ պատկերելով հնդկական զորքի դասավորությունը։ Ցանկանում եմ, որ աշխարհում բոլոր մարտական գործողությունները կատարվեն միայն շախմատի տախտակին։ Օգտվելով առիթից՝ բոլոր ներկաներին ուզում եմ շնորհավորել հուլիսի 20-ի՝ շախմատի միջազգային օրվա առթիվ»։

Հայաստանի, Ամերիկայի Միացյալ Նահանգների, Գերմանիայի, Լեհաստանի, Խորվաթիայի, Հնդկաստանի, Ղազախստանի, Չեխիայի, Ղրղզստանի, Անգոլայի, Ֆիլիպինների, Իսրայելի, Բելառուսի և Ռուսաստանի մտքով ճկուն մասնակիցները մինչև հուլիսի 28-ը ոչ միայն ուժերը կփորձեն ինտելեկտուալ մարզաձևում, նաև հնարավորություն կունենան բացահայտել Գյումրին՝ սպորտային և մշակութային արժեքներով։

Կարդացեք նաև

Back to top button