ԿարևորՀասարակություն

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից․ Հայկ Կոստանյան

Ուղևորի նկատմամբ ոչ պատշաճ վարք դրսևորած ավտոբուսի վարորդը կազատվի աշխատանքից, ֆեյսբուքի իր էջում հայտնել է Երևանի քաղաքապետի մամուլի խոսնակ Հայկ Կոստանյանը։

«Համացանցում տարածվող տեսանյութում ավտոբուսի վարորդը ոչ պատշաճ վարք է դրսևորել ուղևորի նկատմամբ։ Տվյալ վարորդն իր սեփական դիմումի համաձայն կազատվի աշխատանքից»,-ասված է գրառման մեջ։

Aravot.am-ը տեսանյութ է հրապարակել, որտեղ ավտոբուսի վարորդը ջրի շիշը նետում է ուղևորի վրա, որն այդ պահին հեռախոսով նկարահանում էր՝ դժգոհելով ավտոբուսի աշխատանքից:

Կարդացեք նաև

Back to top button