
ԱՄՆ-ում, Գերմանիայում, Ավստրալիայում և այլ երկրներում գրանցվել է գլոբալ տեխնիկական խափանում, որի պատճառով հեռահաղորդակցության օպերատորները, բանկերը և ավիաընկերությունները մեծ վնասներ են կրել։
Ավստրալական ABC հեռուստաալիքի փոխանցմամբ՝ պատճառը կապված է ամերիկյան CrowdStrike կիբերանվտանգության ֆիրմայի հետ։ Այս շաբաթ ընկերությունը թողարկել է թարմացում, որի պատճառով Microsoft-ի համակարգիչները խափանվել են, շատ սարքեր պատահականորեն վերագործարկվել և կապույտ էկրանին ցուցադրել են սխալի հաղորդագրություն:
Ամերիկյան խոշորագույն ավիաընկերությունները՝ American Airlines-ը, United Airlines-ը, Delta Airlines-ը և Frontier Airlines-ն արդեն հայտարարել են խափանման պատճառով թռիչքների դադարեցման մասին։
Խնդիրների մասին հաղորդում են նաև Turkish Airlines, Irish Ryanair, Indian SpiceJet և Indigo, գերմանական Lufthansa, Scandinavian Airlines, Էդինբուրգի, Ցյուրիխի, Պրահայի օդանավակայանները, Նիդեռլանդների Schiphol, Դելիի օդանավակայանը և այլն:
Սիդնեյի օդանավակայանը քաոսի մեջ է, քանի որ մի քանի խոշոր ավիաընկերություններ չեն կարողանում ուղևորներին ստուգել, իսկ ժամանող մարդիկ չեն կարողանում վերցնել իրենց ուղեբեռը:
Ֆրանսիայում Air France-ը հայտնել է կապի խափանումների մասին, սակայն Փարիզի օդանավակայաններն աշխատում են նորմալ ռեժիմով:




