Ձեր փաստաբանը

Հաշտարարության կիրառման ոլորտները․ «Ձեր փաստաբանը»

Հաշտարարությունը կարող է կիրառվել ընտանեկան, աշխատանքային, մտավոր սեփականության, բնապահպանական, սպորտային ու այլ վեճերի հետ կապված։ Արդյո՞ք ցանկը սպառիչ է եւ նշված ոլորտներում բոլոր վեճերը կարող են հաշտարարության առարկա լինել։

Ընտանեկան հաշտարարության պարտադիրությունն ու կարեւորությունը ՀՀ-ում այլեւս անհերքելի է։ Ընտանեկան հաշտարարությանը բնորոշ են գաղտնիությունը, կողմերի առավել ներգրավվածությունը, երեխայակենտրոն մոտեցումը եւ այլն։ Որո՞նք են ընտանեկան գործերով հաշտարարության առավելությունները․

Որո՞նք են աշխատանքային հաշտարարության առանձնահատկությունները։

Բնապահպանական հաշտարարությունը եւս լայն կիրառում ունի մեր օրերում։ Հաշտարարությունը այս գործերով հատկապես կիրառելի է ջրային տնտեսության, կենսաբազմազանության պահպանման, թափոնների կառավարման եւ այլ հարցերի վերաբերյալ։ Եթե այլ ոլորտներում ավելի հավանական է դիմելիությունը հաշտարարին, ապա այս ոլորտում ինչպիսի՞ն է պատկերը ՀՀ-ում եւ որո՞նք են առանձնահատկությունները։

Կարո՞ղ է հաշտարարության ինստիտուտը որպես արդյունավետ գործիք դիտարկվել արդար դատաքննության իրավունքի իրացման տեսանկյունից։

«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Էյ Էմ» իրավաբանական ընկերության գլխավոր իրավախորհրդատու, հաշտարար Հայկ Բարսեղյանն է։

Back to top button