
ՄԿՈՒ նոր օրենքի մշակման շուրջ աշխատանքներն ընթացել են ավելի քան երեք տարի՝ տեղացի և միջազգային փորձագետների ներգրավմամբ։ Որքանո՞վ է նոր օրենքն օգնելու մասնագիտական կրթության և ուսուցման ոլորտին։

«Կրթության զարգացման պետական ծրագրով սահմանվել են բավականին նորարար մոտեցումներ և այդ ամենի համար նույնպես անհրաժեշտություն կար ունենալ շատ ավելի արդի, նորարար մոտեցումներով և սկզբունքներով օրենսդրական կարգավորումներ և գլխավոր պատճառներից մեկն էլ «Դուալ» ուսուցման ներդրումը ՄԿՈՒ համակարգում», – ասում է ԿԳՄՍ նախարարության նախնական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության վարչության պետ Արմենուհի Պողոսյանը։

«Այս օրենքի նախագծով պարզապես պետք է ունենալ լավ մենեջեր-տնօրեն, որը կունենա հստակ գծված ռազմավարական ծրագիր՝ իր բոլոր գործառույթներով և կկարողանա այն իրագործել։ Այսինքն՝ կստեղծի նպաստավոր պայմաններ ուսանողների համար, կկարողանա ուսումնական հաստատությունը պահել ավելի կայուն, կունենա համագործակցություն մասնավոր սեկտորի հետ, որը կունենա նաև ներդրումներ անելու հնարավորություն», – ասում է Երևանի թիվ 8 արհեստագործական պետական ուսումնարանի տնօրեն Մարիամ Հակոբյանը։




