
- Ո՞վ է Մասուդ Փեզեշքիանը, ի՞նչ հայացքներ ունի, առաջիկայում ի՞նչ է սպասվում Իրանին:
- Արտաքին և ներքին քաղաքականության մեջ նկատելի փոփոխություններ կլինե՞ն նրա պաշտոնավարման ժամանակ:
Իրանագետ Էդվարդ Բերուջանյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Իրանի նախագահական ընտրությունների արդյունքներին, նորընտիր նախագահ Մասուդ Փեզեշքիանի արտաքին և ներքին քաղաքականությանը միտված հնարավոր փոփոխություններին:
Քննարկվել է նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հեռախոսազրույցում Մասուդ Փեզեշքիանի՝ ՀՀ-ին ուղղված ուղերձները: Փորձագետը նշել է նորընտիր նախագահի պաշտոնավարման շրջանում Իրան-Ադրբեջան հարաբերությունների ավելի մերձեցման հավանականության և դրա պատճառների մասին:




