ԿարևորՍպորտ

Անգլիան ԵԱ-ի եզրափակիչում է․ Ուոթքինսի գոլը հաղթանակ պարգևեց անգլիացիներին

Եվրո-2024-ի կիսաեզրափակչի երկրորդ խաղում Անգլիայի հավաքականը Դորտմունդի Սիգնալ Իդունա Պարկ մարզադաշտում մրցեց Նիդեռլանդների ընտրանու հետ:

Հանդիպման հաշիվն արդեն 7-րդ րոպեին բացեց նիդեռլանդացի ֆուտբոլիստ Չավի Սիմոնսը՝ դառնալով շատ գեղեցիկ գոլի հեղինակ։ 18-րդ րոպեն անգլիացիները կարողացան հավասարեցնել հաշիվը։ Պատասխան գոլը հեղինակեց Հարի Քեյնը՝ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Երկրորդ խաղակեսում, հանդիպման 81-րդ րոպեին Քեյնին փոխարինեց Օլի Ուոթքինսը, ով էլ 9 րոպե անց՝ հիմնական ժամանակի վերջին րոպեին, խփեց այս խաղում հաղթական գոլը։ Անգլիան հաղթեց 2-1 հաշվով և դուրս եկավ եզրափակիչ։

Եզրափակիչում, որը կկայանա հուլիսի 15-ին, Բեռլինում, Անգլիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի հավաքականի հետ։

Անգլիայի հավաքականի և Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը դարձավ Եվրոպայի առաջնության փլեյ-օֆֆ փուլի պատմության լավագույն ռմբարկուն։ Քեյնը խփեց իր վեցերորդ գոլը փլեյ-օֆֆում՝ այդպիսով շրջանցելով ֆրանսիացի Անտուան ​​Գրիզմանին, ով այս փուլի խաղերում հինգ գոլ ունի։

Աղբյուր` armsport.am

Կարդացեք նաև

Back to top button