ԿարևորՌեպորտաժներՏնտեսական

ԱՄՆ-ն կանի իրենից կախված ամեն ինչ, որ Հայաստանն օգտագործի պատմական պահը․ ԱՄՆ ՄԶԳ ղեկավար

ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերն ամփոփել է հայաստանյան այցի արդյունքները։ Պաշտոնական այցի երկու օրերի ընթացքում նա հանդիպել է Հայաստանի կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների, գործարարների և լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ՝ ընդգծելու ԱՄՆ ՄԶԳ աջակցությունը Հայաստանի կառավարության բարեփոխումների օրակարգին և առաջ մղելու մեր երկրի դիմակայունությունը բարձրացնելու ջանքերը։

Հայաստանը, ըստ ամերիկացի պաշտոնյայի, մոտ է «Խաղաղության պայմանագրին», որը, նրա ձևակերպմամբ, նոր հնարավորություններ կբացի Հայաստանի համար։ Սամանթա Փաուերն ընգծել է ամերիկյան ֆինանսական օժանդակության գործոնը՝ նկատելով, որ Հայաստանի ու ԱՄՆ-ի միջև առևտրաշրջանառությունը 2020 թ․-ից հետո եռապատկվել է։

ԱՄՆ ՄԶԳ Սամանթա Փաուերը, մատնացույց անելով Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակում ԱՄՆ պետռքարտուղարի նախագահությամբ Հայաստանի ու Ադրբեջանի արտգործնախարարների սպասվող հանդիպմումը, հույս է հայտնում, որ կողմերը կհասկանան՝ ընձեռված հնարավորությունը չպետք է ձեռքից բաց թողնել, քանի որ խաղաղության հաստատման հնարավորություն կա։

«Պետքարտուղար Բլինքենը հետևյալ ուղերձն է հաղորդելու, ասելու է, որ կողմերն այսքան մոտ են, կողմերն անհավանական մեծ ճանապարհ են անցել, եթե համեմատենք, թե ինչ կետի վրա էին անգամ մեկ տարի առաջ և թե այդ «Խաղաղության համաձայնագիրը» ինչ հնարավորություններ կբացի երկու երկրների ժողովուրդների համար։ Իսկապես շատ լուրջ հնարավորություններ են՝ կապակցվածության, տրանսպորտի օգուտները և ի վերջո առանձին ընտանիքների համար առավել շահեկան կլինի կենսապահովման հնարավորությունները, աշխատանքային հնարավորությունները, տնտեսական աճի ավելացումը․․․ Որպեսզի հայ ժողովուրդը  տարածաշրջանում ավելի շատ առևտուր ունենա, սահմանները բացվեն ապրանքների համար, և մարդիկ կարողանան շարժվել, դա կլինի զգալի դրական տեղաշարժ,  որը մեծ նոր հանարավորություններ կբերի իր հետ։ Բնականաբար, առկա չլուծված խնդիրները խիստ բարդ են, շատերը՝ շատ զգայուն կառավարությունների և ժողովուրդների համար երկու երկրներում, սակայն ԱՄՆ տեսանկյունից մի բան է միանշանակ՝ բացվելիք այդպիսի հնարավորությունները լիահույս ենք, որ կողմերը հաշվի կառնեն, և կհասկանանք, որ այնքան կարևոր են, որ չի կարելի ձեռքից բաց թողնել»։

«Այստեղ եմ՝ օգնելու Հայաստանին օգտագործելու տևական խաղաղությանը հասնելու բացված պատուհանի հնարավորությունը»,-եռօրյա այցի ամփոփման արդյունքում հայտարարում է ԱՄՆ ՄԶԳ ղեկավար Սամանթա Փաուերը՝ վստահեցնելով, որ ԱՄՆ–ն կանի այդ ուղղությամբ հնարավոր ամեն բան՝ օգնելու Հայաստանին։

«Այստեղ եմ, քանի որ Հայաստանը կարևոր հնարավորության պատուհան ունի՝ կառուցելու բարեկեցություն, ամրապնդելու ժողովրդավարությունը և հասնելու այն խաղաղությանը, որի մասին մարդիկ այսքան երկար երազել են։ ԱՄՆ ՄԶԳ և ԱՄՆ պատրաստ է օգնելու Հայաստանին առավելագույն օգտություն քաղելու այս հնաարավորության պատուհանից։ 2018 թ․–ին, երբ Հայաստանը ոտքի կանգնեց և փոփոխություն պահանջեց, այդ ժամանակից ի վեր Հայաստանը զգալի առաջընթաց է արձանագրել։ Այսօր ՀՀ–ն մոտ է կանգնած «Խաղաղության պայմանագրին», որը կարող է վերջ դնել տասնամյանկեր շարունակված հակամարտությանը։ Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները շարունակում են բանակցությունները՝ ուղղված հաշտությանը։ ԱՄՆ–ն կանի իրենից կախված ամեն ինչ, որպեսզի Հայաստանը պատմական այս պահն օգտագործի»։

Փորձում ենք զարգացնել ցնցումները կլանելու Հայաստանի կարողությունը, հստակեցնում է Սամանթա Փաուերը։

2023թ սեպտեմբերին, երբ արցախցիները ստիպված եղան թողնելու իրենց տները ադրբեջանական էթնիկ զտման պայմաններում, Հայաստանում էր նաև Սամանթա Փաուերը։ Այսօր լրագրողները փորձեցին ճշտել, թե արդյո՞ք արցախցիների հետ տեղի ունեցածը էթնիկ զտում էր, Փաուերը նշեց, որ Պետդեպն այդ հարցը դեռ ուսումնասիրվում է։

Բազմաթիվ հարցազրույցներ կան բազմաթիվ ընտանիքների հետ ասաց, հստակեցնելով, որ չի կարող Պետդեպի գնահատականից առաջ ընկնել և որևէ գնահատական տալ կատարվածին, քանի որ հարցն ուսումնասիրման փուլում է։ Նրա խոսքով՝ տառապանքները շարունակվում են, քանի որ մարդիկ շատ բան են թողել այնտեղ և ուզում են վերադառնալ իրենց տները, ուզում են գնալ իրենց եկեղեցին, բայց մինչ օրս հարցը չի լուծվում և ԱՄՆ շարունակելու է աշխատել այդ ուղղությամբ, սակայն հանգամանքները պետք է փոխվեն, որ դա տեղի ունենա, ասաց Փաուերը։

Նրա վստահեցմամբ՝ Հայաստան-ԱՄՆ առևտրաշրջանառությունը 2020թ մինչ օրս եռապատկվել է, քանի որ հայ-ամերիկյան հարաբերությունները մի մակարդակ բարձրացել են, և ԱՄՆ օգնությունից անցնում է ապրանքաշրջանառության մեծացման, համագործակցության խորացման։

«Այսօր ես հայտարարում եմ մի նոր գործընկերության մասին, որը կօգնի Հայաստանին պարենային անվտանգություն ապահովել։ Մենք աշխատելու ենք ամերիկյան մի առաջատար ընկերության հետ, որի ղեկավարը սփյուռքահայ է։ Ընկերությունը կաջակցի գյուղատնտեսության ոլորտում հետազոտություններին և մշակումներին, որպեսզի սննդի ներքին արտադրությունը խթանվի կլիմայով պայմանավորված սթրեսների պայմաններում։ Մենք, օրինակ, կաջակցենք հեղեղակայուն և երաշտակայուն ցորենի տեսակների մշակմանը, որոնք նախատեսված են հենց Հայաստանում աճեցնելու համար»։

ԱՄՆ ՄԶԳ ղեկավարն առավոտյան հայտարարեց նոր 5 մլն ամերիկյան ներդրման մասին՝ օգնելու անվտանգ էլեկրոնային համակարգերի կառուցմանը, ասուլիսի ժամանակ էլ հայտարարեց ևս 2.4 մլն-ի ֆինանսավորման մասին, որը կուղղվի իրավական ոլորտին։

Կարդացեք նաև

Back to top button