Վերնատուն

«Թեզետա»․ հայկական հետքը Եթովպիայում․ «Վերնատուն»

«Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնում ներկայացված «Թեզետա» վավերագրական ֆիլմը եթովպիական մեծ նվագախմբի պատմությունն է, որի ակունքներում Ցեղասպանության հետևանքով որբացած, Եթովպիայի կայսեր որդեգրած 40 հայ երաժիշտ երեխաներ են։

Ֆիլմի հեղինակ և համառեժիսոր Արամազդ Քալայջյանն ու պրոդյուսեր Վահան Խաչատրյանը պատմում են նկարահանման գաղափարի, Եթովպիայում հայկական հետքի և այլ բացահայտումների մասին։

Ջազի, հատկապես՝ եթովպիական ջազի հանդեպ սերը առիթ ստեղծեց բացահայտելու Եթովպիայում հայերի նշանակալի դերակատարությունը։ Արամազդ Քալայջյանն այս պատմությունը լսել է Նյու Յորքում և գնացել դրա հետքերով։

Պատմում է, թե ինչպես են Իսրայելից որդեգրված 40 երեխան դառնում Եթովպիայի առաջին թագավորական նվագախմբի անդամներ։ Նրանցից մեկը՝ Գևորգ Նալբանդյանը, որը Կոմիտասի աշակերտն էր, դառնում է երկրի առաջին ազգային օրհներգի երաժշտության հեղինակը։

Նվագախմբի անդամները ոչ միայն նպաստում են Եթովպիայում փողային գործիքների հանրահռչակմանն, այլ ավելի ուշ դառնում են եթովպիական ջազային հեղափոխության շարժիչ ուժը։

Պատմում է, որ ոչ միայն երաժշտության այլ շատ այլ ոլորտներում Եթովպիայի հայերը հսկայական ներդրում են ունենցել այդ երկրի զարգացման գործում։ Արամազդ Քալայջյանը նշում է, որ «Թեզետա» եթովպերեն նշանակում է հուշ, նոստալգիա կամ՝ ապագայի տեսլական։ Ֆիլմի առաջին պրեմիերան եղել է այս տարի մայիսին Ադիս Աբեբայի միջազգային փառատոնում՝ արժանանալով հանդիսատեսի համակրանք մրցանակին։

Կարդացեք նաև

Back to top button