
- Թուրքիայում ինչու՞ սկսվեցին սիրիացիների դեմ բողոքի ակցիաներն ու հարձակումները։
- Իրաքի միջնորդությամբ հնարավո՞ր է հանդիպեն Թուրքիայի և Սիրիայի նախագահները։ .
- Ո՞րն էր Սիրիայում հակաթուրքական ակցիաների խորքային պատճառը։
Թուրքագետ Անդրանիկ Տեր-Կարապետյանի հետ քննարկմանն անդրադարձ է կատարվել Թուրքիայում սիրիացիների դեմ իրականացված բողոքի ակցիաների ու հարձակումների պատճառներին, ինչպես նաև այդ լարվածության ֆոնին Սիրիայում մոլեգնած հակաթուրքական գործողություններին։
Քննարկվել է նաև Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի միջև Իրաքի միջնորդությամբ հնարավոր հանդիպման անցկացման թեման։ Փորձագետը նշել է, թե որքանով է իրատեսական Էրդողան-Ասադ հանդիպման կազմակերպումը։




