ԿարևորՍպորտ

Ֆրանսիան կիսաեզրափակչում է

Եվրո-2024-ի քառորդ եզրափակչի երկրորդ խաղում հանդիպեցին Ֆրանսիայի և Պորտուգալիայի հավաքականները։

Հանդիպման հիմնական և լրացուցիչ ժամանակն ավարտվեց գոլազուրկ ոչ-ոքի՝ 0-0։

Թիմերը հաղթողին որոշեցին հետխաղյա 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի հաջողակ գտնվեցին Դեշամի սաները (5-3)։

Այսպիսով՝ կիսաեզրափակիչում Ֆրանսիայի հավաքականը կհանդիպի Իսպանիայի ընտրանու հետ, որն այսօր հաղթեց մրցաշարի տանտերերի՝ Գերմանիայի թիմին (2-1):

Կարդացեք նաև

Back to top button