Ոստիկանն էլ կհասկանա՝ վճարելու է բարձրացված գինը. Ա. Մանուկյանը էլ.ներգիայի թանկացման մասին
Հասմիկ Մարտիրոսյան
«Ռադիոլուր»
ԱԺ ՀԱԿ խմբակցության քարտուղար Արամ Մանուկյանն այսօր ասուլիսին ներկայացավ շոգին դիմակայելում ու, այսպես ասենք, տաք հարցերին սառը պատասխաններ տալու մտադրությամբ, սակայն սոցիալական խնդիրների լայն շրջանակը ստիպեցին նրան խոսել զգացական տոնով:
Նախ՝ էլեկտրաէներգիայի հնարավոր թանկացման, նախօրերին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի մոտ ակցիայի և Որոտան հիդրոէլեկտարկայնների վաճառքի մասին: Էլեկտրաէներգիայի թանկացումը ուղիղ համեմատական չէ գազի գնի բարձրացմանը։ Երբ բարձրացավ գազի գինը ու դրանով պայմանավորված էլեկտրաԷներգիան պետք է թանկանար 1.2 դրամով, սակագինը բարձրացավ 8 դրամով։ Այս նոր՝ 4 դրամով չհիմնավորված թանակցումը մարդկանց մոլորեցնելու և գրպանելու համար է, կարծում է Արամ Մանուկյանը։
Նախօրեին քաղաքացիական նախաձեռնող խմբի պայքարը էլեկտրաէներգիայի սակագանի բարձրացման դեմ, որն ուղեկցվեց, ըստ պատգամավորի, ոստիականների անօրինական գործողություններով, ստիպելու է իշխանություններին լսել մարդկանց բողոքը, և այդ նույն ոստիականները մի օր պետք է հասկանան, որ իրենք էլ են վճարելու նույն բարձրացված գինը և համընդհանուր ընդվզեն, հույս հայտնեց պատգամավորը։
Խորհրդարանում ձևավորված գազային հանձնաժողովը, որը մի շարք ուսումնասիրություններ է իրականացրել, աշնանը ԱԺ- ին կդիմի գազի գնի իջեցման առաջարկով, եթե, իհարկե, համապատասխան քաղաքական կամք լինի։ Իսկ մինչ այդ կարևոր փուլում է Կուտակային պարտադիրից սոցիալական վճարի անցման դեմ քայերի մշակումը: Ըստ Արամ Մանուկյանի՝ նոր օրենքի մշակմամբ երկրում հասունացել է նոր քաղաքական ճգնաժամ։ ԱԺ ոչ իշխանական քառյակն այսօր խորհրդակցություն է ունեցել և խնդրահարույց հարցերը քննարկվել են ու լուծումներն էլ առաջիկայում կլինեն, քանի որ դաշտում աշխատողներ կան, ու լավատեսությունը մեծ է, եզրափակեց Արամ Մանուկյան։