
Երևանի քաղաքապետարանը հրատապ կարգով աղբահանող 8 մեքենա և 9 շարժիչների լրակազմ ձեռք կբերի, որպեսզի աղբահանության խնդիրը չսրվի։
Այդ մասին Երևանի քաղաքապետարանի գործակարգավարական խորհրդակցության ժամանակ ասռլ է «Աղբահանություն և սանմաքրում» հիմնարկի տնօրեն Սաշա Կատվալյանը՝ նշելով, որ ավտոպարկում կան մեքենաներ, որոնք շարժիչների խափանում ունեն, ձեռք բերվող շարժիչներն այդ մեքենաներն աշխատեցնելու համար են:
«Մեկ ամսվա ընթացքում մեքենաներն ու շարժիչները Հայաստանում կլինեն, երբ կկնքվի պայմանագիրը»,- նշել է Կատվալյանը։
Խոշոր տրամաչափի աղբի կուտակումից խուսափելու համար Հրազդան գետի վրա կտեղադրվեն աղբաորսիչ հարմարանքներ։ Աշխատանքները մեկնարկել են:




