
Հայազգի Ռայա Նազարյանն ընտրվել է Բուլղարիայի խորհրդարանի նախագահ՝ ստանալով 131՝ կողմ, 66՝ դեմ և 39 ձեռնպահ ձայն:
«Շնորհակալ եմ բարձր պատվի համար, այս քվեարկությունն ապահովում է իշխանությունների գործունեությունը»,- ասել է երրորդ փորձով ընտրված Նազարյանը։
Նա հույս է հայտնել, որ այժմ, երբ խորհրդարանը սկսել է իր աշխատանքները, պայմաններ կստեղծվեն երկրում քաղաքական գործընթացների նորմալացման համար։
«Մենք պատասխանատու ենք օրենսդրական աշխատանքի որակի համար, կարծում եմ, որ մեզանից յուրաքանչյուրը ջանքեր կգործադրի այս ուղղությամբ»,- ասել է ԱԺ խոսնակը։




