ԿարևորՔաղաքական

Դեսպան Մկրտչյանը Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում խորհրդարանականներին է ներկայացրել ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու երկկողմ ջանքերը

Կիպրոսում Հայաստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Տիգրան Մկրտչյանը (նստավայրը՝ Աթենք) Կիպրոսի Հանրապետության Ներկայացուցիչների պալատում հանդիպում է ունեցել Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի պատգամավորների հետ՝ հանձնաժողովի նախագահ Հարիս Գեորգիադեսի գլխավորությամբ, հայտնում են Հունաստանում ՀՀ դեսպանությունից:

ՀՀ դեսպանը խորհրդարանականներին ներկայացրել է ՀՀ անվտանգային միջավայրը՝ անդրադառնալով, մասնավորապես. Ադրբեջանի հետ սահմանազատման, ինչպես նաև խաղաղության համապարփակ համաձայնագրի շուրջ բանակցային գործընթացներին, ներկայացրել է ՀՀ-ԵՄ հարաբերություններն էլ ավելի խորացնելու երկկողմ ջանքերը և Կիպրոսի շարունակական աջակցությունն այս հարցում:

ՀՀ դեսպանն ընդգծել է խորհրդարանական դիվանագիտության դերակատարությունն այդ ուղղությամբ աշխատանքների համատեքստում և շնորհակալություն է հայտնել պատգամավորներին Հայաստանին ցուցաբերած աջակցության համար:

Հանդիպմանը մասնակցել է Կիպրոսի Ներկայացուցիչների պալատում հայ համայնքի ներկայացուցիչ Վարդգես Մահտեսյանը։

Back to top button