ԷկոսֆերաՀասարակություն

Երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12.5 %-ը ՀՀ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը․ «Էկոսֆերա»

Գործադիրը չզեկուցվող որոշման նախագծով երկարաձգել է «Լիդիան Արմենիա»-ի բաժնետոմսերից 12.5 %-ը՝ ՀՀ կառավարությանը նվիրատվության պայմանագիրը կնքելու վերջնաժամկետը։

Պայմանագիրը պետք է կնքվեր մարտի 22-ին, իսկ որոշմամբ նոր վեջնաժամկետ է սահմանվել սեպտեմբերի 1-ը։ Ժամկետի հետաձգման պատճառն այն է, որ կառավարությունը դեռ չի ստացել «Լիդիան Արմենիա» ընկերության խոստացած 12.5 % բաժնեմասը։ Որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ նվիրատվությունը չի իրականացվել «տեխնիկական խնդիրների պատճառով»։

««Լիդիան Ռիսորսիզ Արմենիա Լիմիթեդ» ընկերությունը և իր բաժնետերերը ներկա պահին ներգրավված են քննարկումների վերջնական փուլում երրորդ անձի հետ՝ ուղղված կորպորատիվ վերակառուցման գործարքի իրականացմանը և Ամուլսար ծրագրի շրջանակներում գործունեության վերսկսման ֆինանսավորմանը»,-ասվում է նախագծում։

Եվրասիական զարգացման բանկի, Էկոնոմիկայի նախարարության ու «Լիդիան Արմենիա»-ի միջև ստորագրված հուշագրով բանկը համաձայնել էր 100 միլիոն դոլարի վարկ տրամադրել «Լիդիան Արմենիա»-ին՝ գործունեությունը վերսկսելու համար։ Նույն պայմանավորվածության շրջանակում «Լիդիան Արմենիա»-ն պետք իր բաժնետոմսերի 12.5 %-ը նվիրատվությամբ հանձներ ՀՀ կառավարությանը։

Back to top button