
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման ակտիվիստները Կառավարության շենքի մոտից կրկին վերադարձել են Բաղրամյան պողոտա։
Այսօր անհնազանդության ակցիայի ժամանակ Ոստիկանությունը լուսաձայնային նռնակներ է կիրառել Բաղրամյան պողոտայում Ազգային Ժողովի շենքի մոտ։
Որից հետո շարժման մասնակիցները երթով գնացել են կառավարության շենքի մոտ՝ ճշտելու, թե արդյոք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շենքում է։
Ավելի վաղ Կառավարություն-ԱԺ հարցուպատասխանի ժամանակ վարչապետը հայտարարել էր, որ Ոստիկանությունն իրականացրել է օրենքով իրեն վերապահված գործառույթները՝ խստիվ օրենքի շրջանակներում։
Ոստիկանությունը հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով զերծ մնալ հակաիրավական գործողություններից և չհրահրել բախումներ։
ՀՀ ԱՆ-ից հայտնում են, որ ժամը 00։00-ի դրությամբ Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած իրադարձությունների հետևանքով բուժօգնության է դիմել 98 քաղաքացիական անձ և ոստիկան։
Ձեռքի դաստակի վնասվածքով պացիենտը վիրահատվում է։




