ԿարևորՀասարակություն

Հունիսի 11-ից հուլիսի 1-ը Դ. Բեկի- Հ. Ավետիսյան և Վիլնյուս փողոցների հատվածը երեկոյան ժամերին կլինի փակ

Ճանապարհաշինարարական աշխատանքներով պայմանավորված՝ հունիսի 11-ից մինչև հուլիսի 1-ը՝ ժամը 21:00-ից մինչև 07:00-ն փակ է լինելու Դ. Բեկի փող. — Հ. Ավետիսյան փող. խաչմերուկից մինչև Հ. Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկ, նաև Ավետիսյան փող. – Վիլնյուս փող. խաչմերուկից մինչև 40 համարի երթուղու վերջնակետ ճանապարհահատվածները, հայտնում են Երևանի քաղաքապետարանից։

Վարորդներին հորդորում են՝ աշխատանքի արդյունավետությունն ապահովելու նպատակով գիշերային ժամերին տրանսպորտային միջոցները  չկայանել նշված ճանապարահատվածի երթևեկելի մասում:


 Պատճառվող ժամանակավոր անհարմարությունների համար հայցում են քաղաքացիների ներողամտությունը:

Կարդացեք նաև

Back to top button