- Դատավորն իր խոսքի ազատության իրավունքը կարող է իրացնել ինչպես ցանկացած քաղաքացի՝ որոշակի սահմանափակումներով։ Որո՞նք են այդ սահմանափակումները։
- Խոսքի ազատության իրավունքի իրացման նպատակով, աշխարհի տարբեր երկրներում դատավորները մասնակցում են դեմոնստրացիաների։ ՀՀ-ում նման մշակույթ առկա չէ, որո՞նք են պատճառները։
- Երբ առկա են վտանգներ և սպառնալիքներ՝ կապված ժողովրդավարության, իշխանությունների տարանջաման կամ օրենքի գերակայության հետ․ ապա դատավորը պարտավոր է հանդես գալ ի պաշտպանություն դատական անկախության և սահմանադրական կարգի։ Նման դեպքերում ի՞նչ ձևով պետք է դրսևորվի դատավորի վարքագիծը՝ վտանգը կանխելու ուղղությամբ։
- Խոսքի ազատության խախտումները կարող են հիմք հանդիսանալ վերջինիս նկատմամբ կարգապահական պատասխանատվություն կիրառելու համար։ Սակայն, ոչ բոլոր խախտումները կարող են կարգապահական պատասխանատվության հիմք լինել, ինչպես նշված է Կուդեշկինան ընդդեմ ՌԴ գործում։ Ինչպիսի՞ն է այս առնչությամբ ՀՀ օրենսդրությունն ու պրակտիկան։
- Որո՞նք են միջազգային չափորոշիչները՝ կապված քաղաքական գործընթացներին դատավորների մասնակցության հետ և ինչպե՞ս է հնարավոր բալանսավորել դատավորի խոսքի ազատությունն ու վերջիններիս նկատմամբ ներկայացվող չեզոքության պահանջը։
- Ինչպիսի՞ն է «դատավոր-հանրություն» շփման ընդունելի ձևաչափը և ինչպիսի՞ն պետք է լինի հանրության տեղեկացված լինելու և անձանց շահերի հավասարակշռման մոդելը։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Փաստաբան, նախկին դատավոր Աննա Փիլոսյանն է։




