ԿարևորՄիջազգային

Նարիշկինի հետ Ֆիդանը քննարկել է հայ-ադրբեջանական խաղաղության պայմանագրի շուրջ բանակությունները

Երկուշաբթի այցով Ռուսաստան ժամանած Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը Մոսկվայում հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության տնօրեն Սերգեյ Նարիշկինի հետ, հայտնում է Sabah թերթը՝ հղում անելով դիվանագիտական ​​աղբյուրներին։

Ըստ աղբյուրների՝ հանդիպումներում քննարկվել են Ուկրաինայում կարգավորումը, իրավիճակը Գազայի հատվածում, Սիրիայում, Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագրի կնքման շուրջ բանակցությունները։

Ֆիդանը բանակցություններ է վարել նաև ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուի հետ։

Մինչ 2023 թվականին արտգործնախարար նշանակվելը, Ֆիդանը երկար ժամանակ գլխավորել է Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպությունը :

Back to top button