Հասարակություն

Հայ եւ ադրբեջանցի լրագրողների երկխոսությունը շարունակվում է

Արտակ Բարսեղյան

«Ռադիոլուր»
Հայաստանյան «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի և ադրբեջանանական Խաղաղության և ժողովրդարության ինստիտուտի համատեղ նախաձեռնությամբ իրականացվում է մի նոր երկամյա ծրագիր, որը ուղղված է հայերի և ադրբեջանցիների փոխադարձ ճանաչողության ընդլայնմանը:
Այս ծրագրին աջակցում են Հայաստանում և Ադրբեջանում Մեծ Բրիտանիայի դեսպանատները: Նախագծի շրջանակներում համացանցում գործարակվել է «Հանրային երկխոսություններ» կայքը, որի միջոցով հայ և ադրբեջանցի լրագրողները հնարավորություն կունենան մասնակցել առցանց ասուլիսներին:
Ըստ «Ռեգիոն» հետազոտական կենտրոնի տնօրեն Լաուրա Բաղդասարյանի՝ հատկապես հակամարտության ներկայիս լարված շրջանում  կարևոր է պահպանել այն կապերը, որոնք թույլ են տալիս չսպառել արդեն տարիներ շարունակ եղած համագործակցությունը:
«Առաջին ձեռքից» լրատվության ստացումը ունի կարևոր նշականություն լրագրողների համար, ինչը թույլ է տալիս հնարավորինս անաչառ տեղեկատվություն ստանալ: Առայժմ ծրագրին մասնակցում են երկու երկրների ավելի քան 20 լրատվամիջոցների ներկայացուցիչներ և ազատ լրագրողներ, որոնք հնարավորություն ունեն առցանց ուղղել հարցեր ինչպես երկու երկրների քաղաքական և հասարակական գործիչներին, այլ նաև միջազգային փորձագետներին:
Միայն այս տարվա 8 ամիսների ընթացքում կայացել են 10 ասուլիսներ, որոնց իրագործումից տիկին Բաղդասարյանը գոհ է:

Կազմակերպիչները հետևում են, որ հարցուպատասխանի տեքստերը չհեղաթյուրվեն լրագրողների կողմից, հակառակ դեպքում հետագայում նրանք կզրկվեն մասնակցության իրավունքից:
Դեռևս սահմանված կարգի խախտումներ չեն արձանագրվել, նշեց Լաուրա Բաղդասարյանը: Նա ընդգծեց, որ ասուլիսներին մասնակցությունը  չի կրում պարտադիր բնույթ, և կախված է ասուլիսի թեմայից և մասնակցող բանախոսից: Նշենք, որ «Հանրային երկխոսություններ»  ծրագիրը գործում է www.publicdialogues.info համացանցային հասցեով:

Թողնել պատասխան

Back to top button