
Հունիսի 11-ին Երևանում տեղի կունենա ՀՀ-ԱՄՆ ռազմավարական երկխոսության ամփոփիչ նիստը, հայտնում են ՀՀ ԱԳՆ–ից։
Նիստի շրջանակներում ՀՀ ԱԳՆ-ում կկայանա ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի և ԱՄՆ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով փոխպետքարտուղար Ջեյմս Օ՛Բրայենի հանդիպումը, որին կհաջորդի երկխոսության՝ երկու երկրների պատվիրակությունների մասնակցությամբ ընդլայնված կազմով անցկացումը:
Նիստի մեկնարկին Արարատ Միրզոյանը և Ջեյմս Օ՛Բրայենը հանդես կգան բացման խոսքով, որը կլուսաբանվի ուղիղ հեռարձակմամբ: Նիստի ավարտին կհրապարակվի ամփոփիչ հայտարարություն:




