Գրականագետ, խմբագիր Արքմենիկ Նիկողոսյանը և թարգմանիչ Կառա Չոբանյանը զրուցում են Գաբրիել Գարսիա Մարկեսի «Կհանդիպենք օգոստոսին» վիպակի մասին։ Այն իսպաներենից թարգմանել է հենց Կառա Չոբանյանը։
Վիպակի հերոսուհին ամեն տարի օգոստոսին այցելում է կղզի՝ մոր մահվան տարելիցի օրը ծաղիկներ դնելու նրա գերեզմանին: Կղզում հայտնաբերում է մոր՝ այնտեղ թաղված լինելու գաղտնիքը և հասկանալով, որ ինքը կրկնում է նրա ճակատագիրը՝ հրաժարվում է այդ ճակատագրից։




