ԿարևորՄիջազգային

Էմանուել Մակրոնը հայտարարել է Ազգային ժողովը ցրելու մասին

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը դիմել է ժողովրդին և հայտարարել խորհրդարանի ստորին պալատը՝ Ազգային ժողովը (Ֆրանսիայի խորհրդարանի ստորին պալատը) ցրելու մասին։

«Այսօր երեկոյան ցրում եմ Ազգային ժողովը, շուտով հրամանագիր կստորագրեմ նոր խորհրդարանական ընտրությունների անցկացման վերաբերյալ։ Առաջին փուլը տեղի կունենա հունիսի 30-ին, երկրորդը՝ հուլիսի 7-ին»,- իր ուղերձում հայտնել է Էմանուել Մակրոնը։

Խորհրդարանի «Ազգային միություն» խմբակցության ղեկավար Մարին Լը Պենը ողջունել է ստորին պալատը ցրելու Մակրոնի որոշումը։ Նա ասել է, որ կուսակցությունը պատրաստ է վերցնել իշխանությունը, վերակենդանացնել Ֆրանսիան, «վերջացնել այս զանգվածային ներգաղթը, առաջնահերթություն դարձնել գնողունակությունը»:

Աջ ընդդիմադիր կուսակցությունը, ըստ նախնական տվյալների, հավաքել է ձայների 32%-ը։
Մակրոնի «Վերածնունդ» կուսակցությունը երկրորդ տեղում է 15,4 տոկոսով: Երրորդ տեղում Սոցիալիստական ​​կուսակցության և «Հանրային վայր» կուսակցությունն է՝ 13,9 տոկոս ձայներով։

Back to top button