Կյանքին ասել այո՛Տեսանյութեր

Պատերազմի ժամանակ ցանկացածն էլ քո ընկերն է․ Խաչիկ Ավետիսյան. «Կյանքին ասել այո՛»

Խաչիկ Ավետիսյանը ծնվել է 2002 թվականի փետրվարի 21-ին Էջմիածին քաղաքում։ 2020-ին ընդունվել է Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտ ու օրեր անց զորակոչվել բանակ։ Ծառայել է Սյունիքում՝ Խնձորեսկի զորամասում։ 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը մեկնել է Ջրական, որտեղ էլ  հոկտեմբերի 16-ին վիրավորվել է։ Ապաքինվելուց հետո զինվորական ծառայությունը շարունակել ու ավարտել է Խնձորեսկում։

Երբ բանակից վերադարձավ, հրապուրվեց քեռու արհեստով՝ դարբնությամբ, այնքան, որ թողեց ինստիտուտն ու որոշեց զբաղվել միայն դրանով։ Էջմիածին քաղաքի սեփական տանը Խաչիկն այսօր իր դարբնոցն ունի, որը հետագայում ընդլայնելու ցանկություն ունի։ Մետաղի հետ աշխատանքն օգնում է հաղթահարելու պատերազմական ծանր հիշողությունները, որոնք առնչվում են հատկապես կորցրած ընկերներին։ Նրանցից ոմանց անուններն անգամ կարող է չհիշել, բայց ինչպես ասում է մեր հերոսը՝ պատերազմի ժամանակ ցանկացածն էլ քո ընկերն է։

Back to top button