«Բուլինգ» հասկացությունը ՀՀ օրենսդրությամբ ամրագրված չէ, առկա չեն բուլինգի կանխարգելման, բացահայտման և արձագանքման ուղղությամբ անհրաժեշտ գործիքակազմեր։ Այնուամենայնիվ, մեր օրենսդրությամբ որոշակի կարգավորումներ առկա են։
- Ո՞րն է բուլինգի հասկացությունը։
- Ինչքանո՞վ է հեշտ գործնականորեն տարանջատել բուլինգը հոգեբանական և ֆիզիկական բռնությունից։
- Ովքե՞ր են մեր իրականությունում ավելի շատ բուլերները՝ ուսուցիչները, թե աշակերտները և որո՞նք են առավել հաճախ կրկնվող բուլինգի ձևերը։
- Դպրոցում առկա չեն նաև մոնիթորինգային մարմիններ՝ բուլինգի դեպքերի բացահայտման և ուսումնասիրության հետ կապված։ Ի՞նչ է արվում այս ուղղությամբ։
- Երեխաների իրավագիտակցությունն ինչպիսի՞ն է բուլինգի հետ կապված։
- Որքանո՞վ են երեխաները ներգրավվում տարաբնույթ միջոցառումների՝ բուլինգի կանխարգելման քաղաքականության մշակման սաղմնային աշխատանքներում և որո՞նք են նրանց մոտեցումները, թե ինչպես բարձրացնել իրենց կողմից իրավունքների իմացությանը։
- Որքան հայտնի է, վիճակագրություն չի վարվում բուլինգի պատճառների վերաբերյալ, կարող ենք ընդհանրացված ասել, որո՞նք են հիմնական պատճառները և ովքե՞ր են առավել խոցելի դպրոցական միջավայրում։
- Բուլինգի դեմ պայքարը բխում է նաև ՄԱԿ-ի Կայուն զարգացման 4-րդ և 16-րդ նպատակներից։ Ինչքանո՞վ է մեզ այսօր հաջողվել այս պայքարը․ ո՞րտեղ ենք և որո՞նք են անելիքները։
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը Երեխաների հարցերով փորձագետ, հոգեբան Անահիտ Խաչատրյանն է։




