ԿարևորՀասարակությունՌեպորտաժներ

Ջրի ու տիղմի մեջ մնացած տներ, մեկուսացած բնակավայրեր, քանդված ճանապարհներ․ իրավիճակն աղետի գոտում՝ տեղից

Ալավերդիում ամենաշատ վնասված հատվածը Թումանյան փողոցն է։ Տները, առաջին հարկում գտնվող առևտրի կետերը ջրի ու տիղմի մեջ են։ Կամավորներն ու փրկարարներն օգնում են  բնակիչներին դուրս բերել գույքը։ Փողոցներում աշխատում է մաքրող տեխնիկան՝ Լոռու մարզից փոխանցում են «Ռադիոլուրի» լրագրողները։

Մ6 միջպետական ճանապարհին տեղ-տեղ ճանապարհաշինական աշխատանքներ են։ Հեղեղումներից տուժած համայքներում չկա գազ, էլեկտրաէներգիայի մատակարարումը  մասամբ է  վերականգնվել։ Բջջային կապն ու ինտերնետ կապը գրեթե չեն գործում

Լոռիում հեղեղի հետևանքով 18 կամուրջ ամբողջությամբ կամ մասնակիորեն փլուզվել է, դրա հետևանքով մի շարք բնակավայրեր մեկուսացման մեջ են հայտնվել։ Այդ բնակավայրերի հետ կապը սարամիջյան ճանապարհներով է ապահովվում։

Աղետի գոտուց  այլ մանրամասներ՝  ձայնագրության մեջ։

Back to top button