
Ո՞րն էր Իրանի նախագահին, ԱԳ ղեկավարին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման գլխավոր պատճառը։
Իրանագետ Ժաննա Վարդանյանի հետ քննարկմանն անդ րադարձ է կատարվել Իրանի նախագահին, արտգործնախարարին և մյուս բարձրաստիճան պաշտոնյաներին տեղափոխող ուղղաթիռի կործանման հիմնական պատճառները, ինչպես նաև ներքաղաքական դավադրության կամ արտաքին ուժերի կողմից կազմակերպված մահափորձի հավանականությունը։ Փորձագետը նշել է Իրանի նախագահի և ԱԳ ղեկավարի հնարավոր թեկնածուների անունները։ Անդրադառնալով նոր նախագահի ընտրությունից հետո հայ-իրանական հարաբերությունների թեմային, Վարդանյանն ընդգծել է, որ շոշափելի փոփոխություններ չեն սպասվում։




