- Գույքի վրա արգելանք դնելը՝ գույքի վրա բռնագանձում կամ բռնագրավում տարածելու եղանակներից է: Ու՞մ գույքի վրա կարող է արգելանք դրվել քրեական վարույթով և ի՞նչ նպատակով է այն կիրառվում։
- Որո՞նք են գույքի նկատմամբ արգելանք կիրառելու հիմքերը։
- Կա՞ն արդյոք օրենքով սահմանված դեպքեր, երբ գույքի նկատմամբ արգելանք չի կարող կիրառվել։
- Ինչպիսի՞ ընթացակարգ է նախատեսված քրեական վարույթի շրջանակներում գույքի նկատմամբ արգելանք կիրառելու վերաբերյալ։
- Ի՞նչ խնդիրներ են առաջանում գործնականում գույքի արգելադրման հետ կապված։
- Կա՞ն արդյոք գույքի սեփականատիրոջ կամ այլ շահագրգիռ անձի համար օրենքով նախատեսված հնարավորություններ գույքի արգելադրումը վերացնելու և գույքը արգելանքից հանելու համար:
«Ձեր փաստաբանը» հաղորդման հյուրը «Կոնցեռն դիալոգ» փաստաբանական գրասենակի խորհրդատու գործընկեր, Վճռաբեկ դատարանի նախկին դատավոր, ԵՊՀ դասախոս, դոցենտ, ի․գ․թ․ Սերգեյ Մարաբյանն է։




