ԿարևորՀասարակություն

Պեղումներ Օհանավանի նորահայտ ժայռափոր դամբարանում

2024 թ․ փետրվարին ստացված ահազանգի համաձայն, ըստ որի՝ ՀՀ Արագածոտնի մարզի Օհանավան համայնքում սեփականության իրավունքով քաղաքացուն պատկանող տարածքում կատարվող հողային աշխատանքների արդյունքում ի հայտ է եկել ժայռափոր դամբարան, Պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնի արշավախումբը (արշ․ ղեկ․՝ Մհեր Խեչոյան), Հնագիտության և ազգագրության ինստիտուտի հետ համատեղ (հնագետ՝ Դիանա Միրիջանյան) փետրվարի 14-ից պեղումներ է իրականացրել նորահայտ հուշարձանի տարածքում։

Հետազոտությունները ցույց են տվել, որ կիսավեր և գանձագողության զոհ դարձած հնավայրը միջնադարյան համալիր է՝ բաղկացած առանձին դամբարանային խցերից, ընդարձակ նախասրահից, խորանից և տնտեսական բաժիններից։

Տարածքում առկա են խաչքարերի բեկորներ և որմնախաչեր։ Առանձնակի ուշադրության է արժանի խցերից մեկի մուտքի մոտ գտնվող քառակող կոթողի պատկերաքանդակներով պատվանդանը։ Մյուս խցի ներսում պահպանված են եղել երկու սարկոֆագային թաղումներ, որոնց պեղումներն իրականացվել է հնամարդաբան Հասմիկ Սիմոնյանի մասնակցությամբ։

Պեղումների արդյունքում ի հայտ եկան վաղմիջնադարյան խեցեղենի բազմաթիվ բեկորներ, (որոնց մեջ բավականին ուշագրավ նմուշներ՝ խփեր, ճրագներ, գավաթներ․․․), մետաղե առարկաներ և այլն։

Նորահայտ դամբարանի ուսումնասիրությունները դեռևս ավարտված չեն։

Back to top button